Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Մեկնարկել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսով զրուցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ խոսակցությունը երկար է լինելու:   «Ես հիմա խոսում եմ նախագահ Պուտինի հետ։ Զրույցը շարունակվում է, այն երկար կտևի, և ես, ինչպես և նախագահ Պուտինը, դրա բովանդակության մասին կխոսեմ դրա ավարտից հետո»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի իր…

Read More
Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը: Նա հիշատակել է Կոպենհագենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը՝ նշելով, որ դրա շնորհիվ երկրների միջև թյուրըմբռնում առաջացրած հարցերն անցյալում են մնացել: Ալիևը տեղեկացրել է, որ երկկողմ օրակարգում «նոր դարաշրջան է սկսվել», և կարևորել է միջանձնային ու գործարար շփումների վերականգնումը, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտում…

Read More
Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումը ընթացքի մեջ է

Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումը ընթացքի մեջ է

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը ողջ երկրում ընթացքի մեջ է։ Պատվաստումը հասանելի է 6 ամսականից՝ պատվաստման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում, և այն լիովին անվճար է շահառուների համար։ Պետական ​​իմունիզացիայի ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել ֆրանսիական արտադրության, չորս բաղադրիչով (SANOFI WINTHROP INDUSTRIE VaxigripTetra) սեզոնային գրիպի պատվաստանյութի 200,000 դեղաչափ, որը ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրված պատվաստանյութերից մեկն է։…

Read More
Վրաստանի խորհրդարանը հաստատեց նախաձեռնություն, որի համաձայն՝ ֆինանսական և տնտեսական հանցագործությունների համար դատապարտված անձինք չեն կարողանա լքել երկիրը մինչև վնասի լրիվ փոխհատուցումը

Վրաստանի խորհրդարանը հաստատեց նախաձեռնություն, որի համաձայն՝ ֆինանսական և տնտեսական հանցագործությունների համար դատապարտված անձինք չեն կարողանա լքել երկիրը մինչև վնասի լրիվ փոխհատուցումը

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատեց «Վրացական երազանքի» օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն՝ ֆինանսական և տնտեսական հանցագործությունների համար դատապարտված անձինք երբեք չեն կարողանա լքել երկիրը մինչև վնասի լրիվ փոխհատուցումը։ Վերջնական ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը վերացնում է նման անձանց համար երկրից դուրս գալու արգելքի 16-ամյա սահմանափակումը։ «Քրեական դատավարության օրենսգրքի» 165/7 հոդվածի երկրորդ և երրորդ մասերը հանվում են դրա…

Read More
Ռամիզ Մեհտիևը Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանում պետական հեղաշրջում իրականացնելու ծրագիր է մշակել. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ռամիզ Մեհտիևը Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանում պետական հեղաշրջում իրականացնելու ծրագիր է մշակել. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Հայտնի են դարձել Ադրբեջանի Անվտանգության խորհրդի անդամ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևի գործունեության մանրամասները, որոնք ուղղված են պետական իշխանության բռնազավթմանը և պետական դավաճանությանը: Այդ մասին տեղեկություններ են հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ Մեհտիևը պետական հեղաշրջման ծրագիր է մշակել, որը նախատեսվում էր իրականացնել Ռուսաստանի աջակցությամբ: Տեղեկությունների համաձայն՝ այդ ծրագիրը նա փոխանցել է Մոսկվային՝ հույս…

Read More
Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը՝ փողոցային ակցիային Էլինա Վալտոնենի մասնակցության կապակցությամբ

Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը՝ փողոցային ակցիային Էլինա Վալտոնենի մասնակցության կապակցությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը, մտահոգություն հայտնել փողոցային ակցիային Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի մասնակցության կապակցությամբ: Նախարար Վալտոնենի հրապարակային հայտարարությունը, որը չի արտացոլում իրականությունը, միջազգային հանրությանը Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մոլորության մեջ գցելու գիտակցված փորձ է՝ նշել են գերատեսչությունից: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի վարչապետը…

Read More
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը աճյունների փոխանակում են իրականացրել

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը աճյունների փոխանակում են իրականացրել

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը աճյունների փոխանակում են իրականացրել: Պաղեստինյան շարժումն Իսրայելին է վերադարձրել ևս 2 պատանդի աճյուն՝ դրա դիմաց ստանալով 45 պաղեստինցու աճյուն: Ընդհանուր առմամբ, ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել 10 մարմին՝ նշելով, որ մնացածին վերադարձնելու համար հարկավոր են մեծ ջանքեր և հատուկ տեխնիկա: Մինչ այս ՀԱՄԱՍ-ը վերադարձրել էր ողջ մնացած բոլոր 20 պատանդներին, իսկ Իսրայելն ազատ…

Read More
Ադրբեջանը մտադիր է մինչև 2030 թ. պաշտպանության և ազգային անվտանգության բյուջեի ծախսերը կրճատել մինչև 4,7 միլիարդ դոլար

Ադրբեջանը մտադիր է մինչև 2030 թ. պաշտպանության և ազգային անվտանգության բյուջեի ծախսերը կրճատել մինչև 4,7 միլիարդ դոլար

Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը պաշտպանության և ազգային անվտանգության բյուջեի ծախսերը կրճատել մինչև 4,7 միլիարդ դոլար: Երկրի Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջեի նախագծի համաձայն՝ այս ուղղությամբ ծախսերը 2026 թվականին կկազմեն 5,1 միլիարդ դոլար: Այսպիսով՝ Ադրբեջանի իշխանությունները 2026-2029 թվականների ընթացքում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկրճատեն 8,6 %-ով: Այս տարվա համար Ադրբեջանի պետական…

Read More
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է առանձին անձանց դեպքում կուսակցական գործունեությունն արգելող օրինագիծը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է առանձին անձանց դեպքում կուսակցական գործունեությունն արգելող օրինագիծը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է առանձին անձանց դեպքում կուսակցական գործունեությունն արգելող օրինագիծը: Փոփոխությունների փաթեթը «Վրացական երազանքը» խորհրդարանի լիագումար նիստին է ներկայացրել արագացված կարգով: Ավելի վաղ օրինագիծը քննարկվել էր իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովում: Այն նախատեսում է Վրաստանի Սահմանադրության սկզբունքները խախտող անձանց՝ կուսակցությունների անդամ լինելու և նոր միավորումներ ստեղծելու արգելք, առաջադրվելու և բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունքի…

Read More
Փարիզում բացվել է Կարպիս Ափրիկյանի անվան հրապարակ

Փարիզում բացվել է Կարպիս Ափրիկյանի անվան հրապարակ

Ֆրանսիայի մայրաքաղաքի 9-րդ թաղամասում հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ֆրանսահայ անվանի կոմպոզիտոր, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հիմնադիր և երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի անունը կրող հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս նախաձեռնությունը կայացել է երաժշտի մահվան առաջին տարելիցի օրը՝ ի նշան նրա բազմամյա ստեղծագործական ու մշակութային վաստակի ճանաչման և նրա հիշատակի հավերժացման։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում…

Read More
Պենտագոնի ղեկավարին տեղափոխող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել և արտակարգ վայրէջք կատարել

Պենտագոնի ղեկավարին տեղափոխող ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել և արտակարգ վայրէջք կատարել

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին տեղափոխող ինքնաթիռն Ատլանտյան օվկիանոսի հատվածում աղետի ազդանշան է ուղարկել և շարժվել դեպի Մեծ Բրիտանիա, որտեղ արտակարգ վայրէջք է կատարել։ Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ Փիթ Հեգսեթին տեղափոխող Boeing C-32 ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետևանքով որևէ մեկը չի տուժել:   Միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի դիմապակու ճաքի պատճառով։ Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից…

Read More