Չենք տեսնում, որ Ռուսաստանը խաղաղություն է ցանկանում. Կալաս

Չենք տեսնում, որ Ռուսաստանը խաղաղություն է ցանկանում. Կալաս

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը Ռուսաստանի նախագահի այցը Հունգարիա պատշաճ չի համարում՝ հաշվի առնելով, որ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրաման է տվել: «Հարցն այն է՝ արդյոք սա ինչ-որ արդյունք կտա՞, թե՞ ոչ»,- ասել է Կայա Կալասը Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպմանը ժամանելիս: Կալասը ողջունել է խաղաղության հասնելու՝ ԱՄՆ նախագահի ջանքերը՝ հավելելով՝ չեն տեսնում, որ…

Read More
Ախալցխան, Սամցխե-Ջավախեթիի շրջանի մունիցիպալիտետների հետ միասին, միացավ «Վարդագույն հոկտեմբեր» նախագծին

Ախալցխան, Սամցխե-Ջավախեթիի շրջանի մունիցիպալիտետների հետ միասին, միացավ «Վարդագույն հոկտեմբեր» նախագծին

Նախագծի շրջանակներում այսօր Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում անցկացվեցին կրծքագեղձի քաղցկեղի անվճար ախտորոշիչ հետազոտություններ, որոնց մասնակցեց Ախալցխայի, Բորժոմիի և այլ մունիցիպալիտետների մոտ 150 մարդ։ Զննումները անցկացրեցին Թբիլիսիի ազգային սկրինինգային կենտրոնի շարժական կլինիկայի և Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցի բժիշկները։ Անվճար սկրինինգային նախագիծը անցկացվեց «Վրացական երազանքի» Սամցխե-Ջավախեթի կանանց կազմակերպության նախաձեռնությամբ և Թբիլիսիի ազգային սկրինինգային կենտրոնի, Ախալցխայի ուղղորդող հիվանդանոցի, Սամցխե-Ջավախեթի նահանգապետի…

Read More
Վրաստանի վարչապետը հանդիպել է Գերմանիայում և Չեխիայում Վրաստանի նորանշանակ դեսպանների հետ

Վրաստանի վարչապետը հանդիպել է Գերմանիայում և Չեխիայում Վրաստանի նորանշանակ դեսպանների հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Գերմանիայում և Չեխիայում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ալեքսանդրե Կարտոզիայի և Ռուսլան Աբաշիձեի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել կառավարության աշխատակազմը։ Նրանց խոսքով՝ վարչապետը շնորհավորել է դեսպաններին դիվանագիտական ​​առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կարտոզիան ունի պետական ​​կառույցներում աշխատանքի…

Read More
ԵՄ էներգետիկայի նախարարները կհաստատեն ռուսական գազի լիակատար արգելքի մասին օրինագիծը. Politico

ԵՄ էներգետիկայի նախարարները կհաստատեն ռուսական գազի լիակատար արգելքի մասին օրինագիծը. Politico

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները, ենթադրվում է, երկուշաբթի հավանություն կտան օրինագծին, որը նախատեսում է ամբողջովին հրաժարվել ռուսական գազից, այդ թվում՝ Հունգարիային և Սլովակիային մատակարարվող գազից՝ չնայած այդ երկրների դիմադրությանը, հայտնում է Politico պարբերականի եվրոպական խմբագրությունը: «Երկուշաբթի ԵՄ էներգետիկայի նախարարները պաշտոնապես հավանություն կտան այդ օրինագծին՝ ցույց տալով, որ պատրաստ են շրջանցել Հունգարիան և Սլովակիան դեռ մինչև Եվրախորհրդարանի…

Read More
Ամեն ինչ անում եմ, որ մեր երկիրը հզոր լինի. Թրամփ

Ամեն ինչ անում եմ, որ մեր երկիրը հզոր լինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան երկրում տեղի ունեցող «Առանց արքաների» բողոքի ցույցերին, որոնք ուղղված են նրա «ավտորիտար» կառավարման ոճի դեմ, հայտարարել է. «Ես ամեն ինչ անում եմ, որ մեր երկիրը հզոր լինի։ Ես թագավոր չեմ»։ Ցույցերի ֆինանսավորման համար նա մեղադրել է միլիարդատեր Ջորջ Սորոսին և «մյուս արմատական ​​ձախակողմյան ուժերին»: Բողոքի ցույցերի երկրորդ համազգային փուլը,…

Read More
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև դարձյալ հրադադար է հաստատվել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև դարձյալ հրադադար է հաստատվել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև փոխադարձ հարվածներից հետո դարձյալ հրադադար է հաստատվել: Իսրայելը հայտարարել է, որ Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի հարվածները 2 զինծառայողի կյանք են խլել: Պատասխան հարվածների հետևանքով շուրջ 30 պաղեստինցի է զոհվել: Ըստ իսրայելական ուժերի՝ հարվածներ են հասցվել հրամանատարների, զինյալների, թունելի և զենքի պահեստների ուղղությամբ: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը կոշտ պատասխան կտան…

Read More
Իսրայելը վերսկսել է հրադադարը Գազայի հատվածում մի շարք հարվածներից հետո

Իսրայելը վերսկսել է հրադադարը Գազայի հատվածում մի շարք հարվածներից հետո

Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերադառնում է հրադադարի ռեժիմին Գազայի հատվածում, հաղորդում է Jerusalem Post-ը։ Կիրակի ամբողջ օրվա ընթացքում ՑԱՀԱԼ-ը մի շարք զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան հաղորդագրությունների, զոհվել է մի քանի տասնյակ մարդ։ Զոհվածների թվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի մի քանի հրամանատար։ Այդ հարվածները պատասխան էին ՀԱՄԱՍ-ի…

Read More
Լուվրի թանգարանը հայտնվել է չարագործների թիրախում

Լուվրի թանգարանը հայտնվել է չարագործների թիրախում

Այսօր առավոտյան Parisien թերթը հաղորդել է, որ չարագործներ են ներխուժել Լուվր և հափշտակել Նապոլեոն I կայսեր կնոջ՝ կայսրուհի Ժոզեֆինի հավաքածուից 9 զարդ։ Թերթն ավելի ուշ հայտնել է, որ 2 զարդ, այդ թվում՝ կայսրուհի Եվգենյայի ( Eugénie de Montijo) թագը, որը վնասվել էր և թողնվել դեպքի վայրում, հայտնաբերվել և վերադարձվել է թանգարան։ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա…

Read More
Վարչապետը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքի և Լևոնյան վարժարանի սաների հետ

Վարչապետը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքի և Լևոնյան վարժարանի սաների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի և վարժարանի սաների հետ։ Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր, առկա հիմնախնդիրները, Հայաստանի…

Read More
Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելիների սրբադասման արարողությունը Վատիկանում

Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելիների սրբադասման արարողությունը Վատիկանում

Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ տեղի է ունենում արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությունը: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ: Նա նույնպես ներկա է սրբադասման արարողությանը:  Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը: Տեղի կունենա նաև…

Read More
Վարչապետը ժամանել է Սուրբ Պետրոսի հրապարակ

Վարչապետը ժամանել է Սուրբ Պետրոսի հրապարակ

Ժամանեցի Սուրբ Պետրոսի հրապարակ՝ ներկա գտնվելու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելիների սրբադասման արարողությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սրբադասման արարողությանը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:   Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում:   Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ…

Read More