Ախալքալաքի քաղաքապետարանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կարիքավոր անձանց

Ախալքալաքի քաղաքապետարանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում  կարիքավոր անձանց

Մոտագա ամանօրյա տոների կապակցությամբ Ախալքալաքօ քաղաքապետարանը շարունակում է ֆինանսական աջակցության ծրագիրը հետևյալ կարիքավոր անձանց․

I. 100 տարեկան և ավել տարիք ունեցող անձանց;

II. Հաշմանդամ երեխաներին;

III.Ծնողազուրկ երեխաներին;

IV. Միակողմ ծնողազուրկ երեխաներին;

V. Փախստականներին։

Ախալքալաքի քաղաքապետարանը կոչ է անում վերոնշյալ անձանց ներկայացնել համապատասխան փաստաթղթեր քաղաքապետարանի առողջապահության և սոցծառայության բաժին:

Առաջին խմբի համար անհրաժեշտ է անձնագիր և հաշվեհամար։

Երկրորդ խմբի համար անհրաժեշտ է երեխայի ծննդականը, հաշմանդամության կարգավիճակի մասին փաստաթուղթ, որևէ ծնողի անձնագիր և հաշվեհամարը։

Երրորդ խմբի համար անհրաժեշտ է երեխայի ծննդականը, ծնողների մահվան վկայականը, հավաստի անձի անձնագիրը և հաշվեհամարը։

Չորրորդ խմբի համար անհրաժեշտ է երեխայի ծննդականը, ծնողների մահվան վկայականը, ներկա ծնողի անձնագիրը և աշվեհամարը։

Հինգերորդ խմբի համար անհրաժեշտ է փախստականի կարգավիճակը հավաստագրող փաստաթուղթ, անձնագիր և հաշվեհամար։

Նշված փաստաթղթերը ընդունվում են սույն թվականի նոյեմբեր 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը։