Այսօր նշվեց Նինոծմինդա քաղաքի տոնը, որը իրականացվեց բազմաբնույթ ու բազմաբովանդակ։ Այն բաղկացած էր մշակութային և սպորտային մասերից։ Զուգահեռաբար ցուցադրվեցին նաև յուրաքանչյուր գյուղական համայնքի կերակրատեսակներն ու արտադրանքը։
Միջոցառմանը հրավիրված էին բազմաթիվ հյուրեր տարբեր վայրերից։ Ներկա էին նաև Սամցխե- Ջավախքի տեղական կառավարության ներկայացուցիչները, հանձինս նահանգապետ Զաալ Գելաշվիլիի։