Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմը։
Նույն հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և ԵԱՀԿ-ի միջև արդյունավետ համագործակցությունը։
Ուշադրություն է դարձվել նաև երկրի ներկայիս քաղաքական իրավիճակին և առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
«Մենք անդրադարձել ենք բոլոր թեմաներին, մասնավորապես, իհարկե, այն թեմաներին, որոնք հետաքրքիր են ԵԱՀԿ-ի համար, անդրադարձել ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և ներկայացրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման հետ կապված ընդհանուր իրավիճակը։ Խոսել ենք նաև երկրում տարբեր ուղղություններով ընթացող գործընթացների, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցերի մասին», — նշել է Իրակլի Կոբախիձեն։