Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը ողջ երկրում ընթացքի մեջ է։
Պատվաստումը հասանելի է 6 ամսականից՝ պատվաստման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում, և այն լիովին անվճար է շահառուների համար։
Պետական իմունիզացիայի ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել ֆրանսիական արտադրության, չորս բաղադրիչով (SANOFI WINTHROP INDUSTRIE VaxigripTetra) սեզոնային գրիպի պատվաստանյութի 200,000 դեղաչափ, որը ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրված պատվաստանյութերից մեկն է։ Պատվաստանյութը հարմարեցված է գրիպի սեզոնի ընթացքում շրջանառվող շտամներին։
Պատվաստումը հատկապես կարևոր է բարձր ռիսկի խմբի/քրոնիկ հիվանդությամբ անձանց համար, քանի որ գրիպը կարող է վտանգավոր հիվանդություն դառնալ որոշ մարդկանց համար։
Ախալցխայի մունիցիպալիտետի բնակիչները կարող են պատվաստվել գրիպի դեմ «Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոց»-ում, «Իմեդի»-ում և գյուղական վայրերի բոլոր ամբուլատոր կլինիկաներում։
