
Իրանի Գերագույն դատարանի երկու դատավոր է սպանվել
Իրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել, երկու դատավոր սպանվել է, մեկը՝ վիրավորվել։ Նշվում է, որ նրանք զբաղվել են ահաբեկչության և լրտեսության համար մեղադրվողների գործերով: Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել։ Լրատվամիջոցների տվյալով՝ հարձակումն իրականացրած անձն անմիջապես ինքնասպան է եղել: