Ախալցխայի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները այցելեցին հատուկ կարիքներ ունեցող շահառուներին սպասարկող վերականգնողական կենտրոններ

Ախալցխայի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները այցելեցին  հատուկ կարիքներ ունեցող շահառուներին սպասարկող վերականգնողական կենտրոններ

Ախալցխայի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշիլին,  քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Կանանց կազմակերպության նախագահ Ինա Կապանաձեն և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները այցելեցին Ախալցխա քաղաքում հատուկ կարիքներ ունեցող շահառուներին սպասարկող վերականգնողական կենտրոններ և երեխաներին նվիրեցին հատուկ զարգացնող խաղալիքներ։

Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները այցելեցին նաև Ախալցխայի թիվ 7 հանրային դպրոց։ Ախալցխայի կրթական ռեսուրս-կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեի հետ միասին նրանք ծանոթացան դպրոցի պայմաններին, ուսումնական գործընթացին և ծրագրերին, ինչպես նաև աշակերտներին նվիրեցին նկարչական և գրենական պիտույքներ։