Ախալցխայում, Ռուսթավելի փողոցի 124 հասցեում ակտիվորեն ընթանում են կինոակումբի շինարարական աշխատանքները: Նախագծի շրջանակներում կկազմակերպվի 250 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ, 50 տեղանոց կինոդահլիճ և մեդիա գրադարան:
Ընթացիկ աշխատանքները տեղում ուսումնասիրել են Ախալցխայի մունիցիպալ խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին՝ առաջին տեղակալներ Նոդար Տատալիշվիլիի և Դավիթ Տաբատաձեի հետ միասին:
Այսօր նրանք այցելել են Տակաիշվիլի փողոցի 90 հասցեի մոտակայքում իրականացվող ևս մեկ ընթացիկ ենթակառուցվածքային նախագիծ: Նախագծի շրջանակներում կկազմակերպվի նոր հրապարակ, որտեղ նախատեսվում են մինի ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, ինչպես նաև մանկական ատրակցիոններ:
