Վրաստանի երկաթուղուն կավելացվեն Թբիլիսի-Քութայիսի և Թբիլիսի-Ախալցխա երթուղիները։
Բացի այդ, ինչպես հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում, Թբիլիսի-Բաթումի երկաթուղու վերականգնումը կավարտվի օգոստոսին։
«Երկաթուղուն կավելացվի Թբիլիսի-Քութայիսի ուղղությունը։ Թբիլիսի-Բաթումի երկաթուղու վերականգնումը կավարտվի օգոստոսին, որի արդյունքում ճանապարհորդության ժամանակը կկրճատվի 1,5 ժամով՝ հինգ ու կես ժամից կհասնի մինչև չորս ժամ։
Բացի այդ, օգոստոսին կավարտվի Թբիլիսի-Ախալցխա երկաթուղու վերականգնումը, որի արդյունքում վերոնշյալ ճանապարհորդությոնը, որը չեղարկվել էր 2009 թվականից, կվերականգնվի, և ժամանակը, նախկին ժամանակների համեմատ, 6 ժամից կկրճատվի մինչև 3 ժամ, այսինքն՝ Թբիլիսի-Ախալցխա ուղղությամբ ճանապարհորդության ժամանակը կիսով չափ կկրճատվի», — ասաց Կոբախիձեն։
