Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ անցկացվել է Եվրոպական հանրագիտարանների ցանցի (European Encyclopedia Network – EEN) եռօրյա համաժողովը՝ նվիրված Վրացական հանրագիտարանի գլխավոր գիտական խմբագրության հիմնադրման 60-ամյակին։
Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Արեն Առաքելյանը։ Նա շնորհավորել է Վրացական հանրագիտարանի խմբագրության ղեկավար Զուրաբ Աբաշիձեին՝ ընդգծելով հանրագիտարանային գործունեության կարևորությունը ժողովուրդների և երկրների պատմության, գիտական ու մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։
Արեն Առաքելյանը նաև փոխանցել է Հայաստանի հանրագիտարանի խմբագրության ղեկավար Հովհաննես Այվազյանի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները։
Եռօրյա համաժողովին մասնակցել են եվրոպական 15 երկրների ներկայացուցիչներ։
