Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ նախապատրաստություն է իրականացվել ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ Ալիջանի ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման համար։ Ուրալօղլուն նշել է, որ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում դրանց բացումը երկար չի տևի։ Նախարարը հույս է հայտնել,…
