2025 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Գործակալության տվյալներով՝ այցի շրջանակներում կկայանա Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։
Կքննարկվեն ռազմավարական գործընկերության հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություններ կանեն մամուլի համար։
«Արարարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանին», — ասվում է տեղեկատվության մեջ։
