Ադիգենիի գրադարանները համալրվել են նոր գրքերով

Ադիգենիի գրադարանները համալրվել են նոր գրքերով

Ադիգենիի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Սոսո Ռեխվիաշվիլին այցելել է  «Ադիգենիի կենտրոնական գրադարան» և ծանոթացել գրադարանի նոր ստացած գրքերին։

Գրքային ֆոնդը թարմացվել է Ուդեի, Արալիի, Ադիգենիի և Աբասթումանիի գրադարաններում։ Նոր հրատարակությունների շարքում զգալի տեղ է հատկացվել նաև մանկական գրականությանը՝ ընթերցողների այս խմբի համար գրականության ընտրությունն ընդլայնելու նպատակով։

Նոր գրքերի շնորհանդեսին ներկա են եղել նաև փոխքաղաքապետ Էկա Բոչիկաշվիլին, Ադիգենիի կենտրոնական գրադարանի տնօրենը, գրադարանի աշխատակիցներն ու ընթերցողները։