Ախալցխայում հարգել են 1989 թվականի ապրիլի 9-ի զոհերի հիշատակը

Ախալցխայում հարգել են 1989 թվականի ապրիլի 9-ի զոհերի հիշատակը

Այսօր Ախալցխայում հարգել են 1989 թվականի ապրիլի 9-ին երկրի ազատության և անկախության համար զոհվածների հիշատակը։
Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին, Սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեն մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքի ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ է դրել ապրիլի 9-ի հուշարձանի առջեւ։

Քաղաքի կենտրոնական զբոսայգում հավաքվածները հերթական անգամ հիշել են Վրաստանի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկը և իրենց հարգանքն ու երախտագիտությունը հայտնել զոհվածներին։