Արևելքում վճռական ճակատամարտ է սպասվում. Զելենսկի 11.04.2022 . Միջազգային

Արևելքում վճռական ճակատամարտ է սպասվում. Զելենսկի
		11.04.2022 . Միջազգային


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զգուշացրել է, որ երկրին «վճռական ճակատամարտ է սպասվում արևելքում»։ Ռուսական զորքերը հրթիռակոծում են Դնեպրը և քաղաքի հարակից տարածքները՝ գրում է BBC-ն։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի 78 ռազմական օբյեկտների ոչնչացման մասին։ Երեկ՝ ապրիլի 10-ին, Դնեպրոպետրովսկի հարավային ծայրամասում գտնվող «Կալիբր» հրթիռներով «ոչնչացվել են արտերկրից բերված С-300 համալիրի 4 կայան՝ 25 հոգանոց անձնակազմով»:

Ուրբաթ Սլովակիայի իշխանությունները հայտարարել էին С-300 համալիրներն Ուկրաինային փոխանցելու մասին։

Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը ապրիլի 10-ի երեկոյան թվիթերում գրել է. «Սլովակիան կտրականապես հերքում է, որ Ուկրաինայում ոչնչացվել է С-300 պաշտպանական համակարգը: Դա կեղծիք է: Ուկրաինան պաշտոնապես չի հաստատում այդ տեղեկությունը»: