Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին այսօր Լյուքսեմբուրգում հանդիպել է իր մոլդովացի գործընկեր Նիկու Պոպեսկուի հետ, այն բանից հետո, երբ նրանք երկուսն էլ ստացել են իրենց երկրների ԵՄ անդամակցության ինքնագնահատման հարցաթերթերը:
Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Դարչիաշվիլին և Պոպեսկուն պայմանավորվել են սերտ համակարգման շուրջ ԵՄ ինտեգրման գործընթացում։
«Մոլդովայի մեր գործընկեր Նիկու Պոպեսկուի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք այս շատ կարևոր քայլը դեպի եվրաինտեգրման մեր անշրջելի ճանապարհին», — հանդիպումից հետո թվիթերում գրել է Դարչիաշվիլին:
ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակի ինքնագնահատման հարցաշարն այսօր Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին է փոխանցել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը։