Հոլանդիայի Հյուսիսային Բրաբանտ նահանգի կաթնամթերքի ֆերմայից գողերի հանցախումբը թալանել է մեկուկես տոննա թանկարժեք պանիր։ Այդ մասին հայտնում է Daily Star-ը։
Գողացված պանրի ընդհանուր արժեքը կազմում է 17 000 եվրո: Հանցագործների խումբը լավ կազմակերպված հարձակման ժամանակ ներխուժել է ֆերմա և պանիրներով բարձել մի ամբողջ ավտոբուս:
Հոլանդական կաթնամթերք արտադրողների ասոցիացիայի նախագահի խոսքով՝ պանրի բարձր արժեքն այն դարձնում է գողերի համար գրավիչ ավար:
Ավելի վաղ հաղորդվել էր պանրի գողության մասին Կուբայում: Այստեղ ձերբակալել են գործարանի չորս աշխատակցի, որոնք մեքենայով տեղափոխել են ավելի քան 670 կիլոգրամ պանիր։ Ըստ ոստիկանության՝ ընդհանուր առմամբ, հանցախումբը գողացել է գրեթե մեկուկես տոննա պանիր՝ սև շուկայում ռեստորանների սեփականատերերին վաճառելու համար: