Վրաստանի կառավարությունը հրապարակում է Եվրահանձնաժողովի հարցաթերթիկը, որը փոխանցվել է երկրին՝ ԵՄ անդամակցության դիմումի վերաբերյալ կարծիքը պատրաստելու համար։
Որոշումն ընդունվել է Վրաստանի ԵՄ-ին ինտեգրման հարցերով կառավարական հանձնաժողովի այսօրվա նիստում, որը վարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ապրիլի 11-ին Լյուքսեմբուրգում Վրաստանին է հանձնվել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հատուկ հարցաթերթիկի առաջին մասը։ Հարցաթերթիկի հիման վրա Եվրահանձնաժողովը կպատրաստի գնահատման զեկույց (Opinion)՝ երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։
Հարցաշարը ներառում է քաղաքական և տնտեսական մասեր, բացի այդ, Վրաստանը շուտով կստանա հարցաշարի երկրորդ մասը, որը կկենտրոնանա ոլորտային թեմաների և ԵՄ օրենսդրության հետ համապատասխանության վրա՝ ըստ ոլորտների։
Հարցաթերթիկին կարող եք ծանոթանալ հղումով։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։