Մենք երբեք չենք մոռանա 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. ռումինացի պատգամավոր

Մենք երբեք չենք մոռանա 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. ռումինացի պատգամավոր


Ռումինիայի իշխող կոալիցիայի առանցք հանդիսացող PNL կուսակցության փոխնախագահ, Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Twitter-ի իր էջում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

«Մենք երբեք չենք մոռանա 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և միշտ կճանաչենք հայ ժողովրդի ուժն ու ոգին։ Մենք հույսով ենք նայում ամբողջ աշխարհում մարդկանց և երկրների միջև խաղաղության, փոխադարձ հարգանքի և արժանապատվության վրա հիմնված ապագային»,- նշել է պատգամավորը: