Սաուդյան արքայազները 600 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք են վաճառել. WSJ 25.04.2022 . Միջազգային

Սաուդյան արքայազները 600 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք են վաճառել. WSJ
		25.04.2022 . Միջազգային


Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները վերջին մի քանի տարվա ընթացքում 600 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք և շքեղ ապրանքներ են վաճառել՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի ֆինանսական խստացումից հետո՝ եկամուտների նվազման պատճառով: Այդ մասին կիրակի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրի տվյալով՝ նախկինում որոշ արքայազներ ամսական մինչև 30 միլիոն դոլար էին ստանում  գանձարան մտնող միջոցներից, սակայն այժմ թագաժառանգը արգելափակել է մուտքը եկամտի բազմաթիվ աղբյուրներին: Այսպիսով, Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը թույլ չի տալիս իր հարազատներին՝ պետության հաշվին վճարել արտերկրում իրենց արձակուրդի համար, ջրի և էլեկտրաէներգիայի վարձերը։

Բացի դրանից՝ Սաուդյան Արաբիայի կառավարությունը 2500 դոլարի տուգանք է սահմանել հինգերորդ և հաջորդ տնային աշխատողների համար: Այդ բոլոր միջոցներն Էր Ռիադին թույլ են տալիս խնայել մի քանի հարյուր միլիոն դոլարի ծախսեր։