Բազմազգ Վրաստանի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Լիտվիայի ազգային փոքրամասնությունների հարցերով պետական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների, տեղական մեդիայի ներկայացուցիչներ եւ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը։
Հանդիպման նախաձեռնող Մարի Միկոյանը մեզ հետ զրույցում նշում է. «Լիտվայի պատվիրակությունը արդեն 2 օր է Վրաստանում է։ Նրանց հետաքրքրում է մեր երկրում փոքրմասնությունների կենցաղը եւ խնդիրները, շատ կարևոր է փորձի փոխանակումը մեր երկրների միջև։ Կարծում եմ հետագայում հնարավոր կլինի համատեղ նախագիծ անցկացնել»։
Հանդիպմանը քննարկվեց Լիտվիայի փոքրամասնություններին վերաբերվող մի շարք հարցեր եւ համեմատական տարվեց Վրաստանի փոքրամասնությունների հետ։ Քննարկաման առարկան լեզվական, կրթական եւ երկրի կառավարմանը փոքրամասնությունների մասնակցության հարցերն էին։ Լիտվիայի բնակչության 16%֊ն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, որոնց թվում են լեհերը, բելառուսները, ուկրաինացիները եւ այլն։ Լիտվաիյում կա նաև հայկական համայնք։
Լիտվայի ազգային փոքրամասնությունների հարցերով պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Ռասա Պալիկեն տպավորված է Վրաստանով եւ մասնավորապես Սամցխե֊Ջավախքով։ «Մեզ հետաքրքրում է Վրաստանի ազգային փոքրամասնությունների կենցաղն ու խնդիրները, ուստի մեզ բերեցին հայկական համայնք։ Այստեղ շատ հավանեցինք, մարդիկ շատ ջերմ են, մեզ լավ ընդունեցին»,֊ մեզ հետ զրույցում նշում է Ռասա Պալիկեն։
Նշենք որ նմանատիպ հանդիպում է տեղի ունեցել նաև Նինոծմինդայում։ Կազմակերպիչները վստահ են այսպիսի ծրագրերը նպաստում են փորձի փոխանակմանը երկու երկրների փոքրամասնությունների ներկայացուցիչների միջեւ։
About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Ախալքալաքում էին Լիտվիայի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները – 26.04.2022 Ապրիլի 24-ն Ախալքալաքում – 24.04.2022 Ջահերով երթ Ախալքալաքում – 23.04.2022