Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Կլիշի քաղաքում 26.04.2022 . Միջազգային

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Կլիշի քաղաքում
		26.04.2022 . Միջազգային


Ապրիլի 23-ին Ֆրանսիայի Կլիշի քաղաքի Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր Կլիշի քաղաքային խորհուրդը՝ Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի հետ համատեղ։ Միջոցառմանը ներկա էին Կլիշի քաղաքապետ Ռեմի Մուզոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դիվանագետներ, քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի և Կլիշի հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
 
 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող խաչքարի մոտ ծաղկեպսակների խոնարհման հանդիսավոր արարողությունից հետո հնչել են Կոմիտաս վարդապետի «Չինարի», «Քելե՛, քելե՛» և «Գարուն ա» գործերի երաժշտական մշակումները՝ հայտնի ջութակահարներ Դավիթ Հարությունյանի և Ռաշել Ժիվըլեի կատարմամբ։
 
Միջոցառման ավարտին ելույթներով հանդես են եկել Կլիշի քաղաքապետ Ռեմի Մուզոն և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության կցորդ Շիրազ Հովակիմյանը։