Միացյալ Նահանգները հանդես է գալիս ԼՂ հակամարտության` երկարաժամկետ լուծման օգտին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Ես բավական ակտիվ կերպով և անմիջականորեն համագործակցել եմ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, բոլորովին վերջերս` մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ եմ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարների հետ` փորձելով օգնել ԼՂ հարցի քաղաքական երկարաժամկետ կարգավորման հեռանկարի խթանմանը»,- ասել է նա` հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:
Նրա խոսքով` Վաշինգտոնն այս առիթով մշակում և առաջ է տանում «վստահության ամրապնդմանը միտված տարբեր միջոցներ»:
«Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես` Ադրբեջանի կողմից, որ սրում են իրավիճակը»,- ասել է Բլինքենը: