Ճապոնիայի դեսպանն հանդիպեց Ախալքալաքի Տեղական իշխանությունների ներկայացուցիչներին

Ճապոնիայի դեսպանն հանդիպեց Ախալքալաքի Տեղական իշխանությունների ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Ախալքալաքում է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան։
Այսօր՝ ապրիլի 28֊ին դեսպանը տարբեր հանդիպումներ ունեցավ։ Օրն սկսվեց քաղաքապետարանում Տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումով։  Ներկա էին Վրաստանի խորհրդարանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի այլ աշխատակիցներ։
Դեսպանը ծանոթացավ Ախալքալաքի առաջնային խնդիրների հետ, ինչպես նաև ներկայացվեց մեր մարզի ինքնատիպությունը՝ որպես գյուղատնտեսական առաջատարի զբոսաշրջային վայրի պոտենցիալով հարուստ տարածաշրջան։
Քննարկվեց կրթական, տնտեսական, առողջապահական, բնապահպանական եւ մեդիա ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։  Այսօր տեղական իշխանությունների հետ շատ ակտիվ քննարկում ունեցանք։ Մենք արդեն ունենք համագործակցության փորձ եւ կարծում եմ այսուհետ շարունակական կլինեն համագործակցության ծրագրերը»,֊ մեզ հետ զրույցում նշեց Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան։
Նշենք, որ Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ Ախալքալաքի համար 2 նոր աղբատար մեքենա է գնվել։

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Ճապոնիայի դեսպանն հանդիպեց Ախալքալաքի Տեղական իշխանությունների ներկայացուցիչներին — 28.04.2022 Ախալքալաքում է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան — 27.04.2022 Պատվաստումներ Ախալքալաքի մունիցիպալիտետում — 27.04.2022