Միացյալ Նահանգները չունի փաստեր երրորդ երկրներից Ռուսաստան զենք ուղարկելու կամ նման օգնություն ստանալու՝ Մոսկվայի փորձերի վերաբերյալ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
«Ռուսաստանը փետրվարի 24-ից առաջ Ուկրաինայի սահմաններին հսկայական ռազմական ուժ էր կենտրոնացրել: Ռուսները նման ուժեր դեռևս շատ ունեն», — ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետաքրքրություն չի հայտնել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների շփում կազմակերպելու վերաբերյալ։ Քիրբին հայտնել է, որ Պենտագոնը շաբաթներ առաջ փորձել է կապվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, սական ռուսական կողմը հետաքրքրություն չի ցուցաբերել:
Քիրբին հիշեցրել է, որ ԱՄՆ և ՌԴ ռազմական գերատեսչությունների միջև գործում է ուղիղ կապ: Ամերիկացի և ռուս զինվորականները նման կապուղի են օգտագործում նաև Սիրիայում: