ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը՝ նշելով, որ այն զուգադիպում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
«Պետքարտուղարը հանձնառու է երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործին՝ մեր դավանած ժողովրդավարական արժեքների և հայաստանյան բարեփոխումների օրակարգի ուղենիշի սահմաններում»,- նշել է Փրայսը։