Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ լրացրել են ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաթերթիկի երկրորդ մասը: Նա այն ցույց է տվել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին տեսակոնֆերանսի ժամանակ՝ հայտնում է ТАСС-ը։
Ապրիլի 8-ին ԵՀ-ի ղեկավարը Ուկրաինայի նախագահին փոխանցեց հարցաշար, որը լրացնելուց հետո կսկսվեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունները։ Ապրիլի 18-ին Զելենսկին Կիևում ԵՄ պատվիրակության ղեկավարին է հանձնել հարցաշարի առաջին լրացված մասը։
ԵՄ-ին անդամակցելու հարցաշարի երկրորդ մասը ստանալուց հետո, Կիևին թեկնածուի կարգավիճակ տալու մասին որոշումը կկայացվի հունիսին։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը Զելենսկու հետ զրույցից հետո։