Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը. FT

Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը. FT


Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի նախնական որոշումը՝ քննարկելու Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ռազմական դաշինքին միանալու խնդրանքները՝ կասկածի տակ դնելով երկու սկանդինավյան երկրների արագ միանալու հույսերը՝ գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։

Չորեքշաբթի ՆԱՏՕ-ի երկրների մշտական ​​ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել՝ սկսելու բանակցություններն այդ երկու պետությունների՝ ՆԱՏՕ մտնելու հարցով, սակայն «Անկարայի առարկությունները խաթարել են քվեարկությունը»,- գրում է թերթը։

Թուրքիան երկու պայման է դրել։ Նախ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նոր թեկնածուները պետք է ճանաչեն Անկարայի դիրքորոշումը քրդական աշխատավորական կուսակցության նկատմամբ, որոնք գործում են Թուրքիայում, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում։ Նրանք նույնպես պետք է դադարեցնեն Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելը։

Երկրորդ պայմանը՝ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար ամերիկյան պատժամիջոցների վերացումն է և F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրին Թուրքիայի վերադարձը։

Չորեքշաբթի ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպաններից ստացել է դաշինքին իրենց երկրների անդամակցության դիմումները։

Անդամակցության հայտերը նախ պետք է քննարկի ՆԱՏՕ-ի խորհուրդը, որից հետո անդամակցության պայմանագիրը պետք է վավերացվի դաշինքի անդամ բոլոր 30 երկրում։