Բորելը հայտարարել է ԵՄ սպառազինության պաշարների սպառման մասին՝ Ուկրաինային օգնության պատճառով 23.05.2022 . Միջազգային

Բորելը հայտարարել է ԵՄ սպառազինության պաշարների սպառման մասին՝ Ուկրաինային օգնության պատճառով
		23.05.2022 . Միջազգային


Եվրամիության երկրների ռազմական տեխնիկայի պաշարները սպառվել են Ուկրաինային օգնություն տրամադրելու պատճառով։ Այդպիսի հայտարարություն է արել Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինային ցուցաբերած ռազմական աջակցության արդյունքում պաշարների սպառումը մեր՝ ԵՄ պաշտպանության, թերությունների ամենաակնառու օրինակն է»,- նշել է քաղաքական գործիչը։

Բորելը նաև կոչ է արել Եվրամիությանը՝ ստանձնել կառույցի անվտանգության պատասխանատվությունը՝ ստեղծելով սեփական ավելի հզոր եվրոպական զինված ուժեր: