ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հակամարտության կողմ չի դառնա, այնտեղ զորքեր չի ուղարկի, քանի որ մտադիր է խուսափել Ռուսաստանի դեմ պատերազմից։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Աջակցե՞լ Ուկրաինային: Այո՛, բայց առանց պատերազմին անմիջական ներգրավվածության»,- ասել է Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն մտադիր է թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմի։