Ադրբեջանը փորձում է կեղծել Բանանց գյուղի Սուրբ Աստվածածնի հայկականությունը 30.05.2022 . Արցախ

Ադրբեջանը փորձում է կեղծել Բանանց գյուղի Սուրբ Աստվածածնի հայկականությունը
		30.05.2022 . Արցախ


Ադրբեջանը շարունակում է աղավաղել ու կեղծել պատմությունը՝ հայկական մշակութային կոթողներին տալով ալբանական անուններ:

Այս ճակատագրին է արժանացել նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին հայաթափված Բանանց գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին:

Հյուսիսային Արցախի հին հայկական այս բնակավայրը Արբեջանին է անցել 1920-ականներին և դեռևս 80-ականներին, երբ գյուղում հայեր էին ապրում, եկեղեցու պատերի մեջ պահպանվել են հարյուրավոր խաչքարեր: