Եվրոպայի չեմպիոնն Ախալքալաքից

Եվրոպայի չեմպիոնն Ախալքալաքից

Ախալքալաքի մարզական համալիրի սան Արտյուշ Գոմցյանը եզրափակիչ հաղթական մարտը վարեց եւ հաղթելով իսպանացի մրցակցին դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Մինչ այս, Երևանում ընթացող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության ընթացքում, Արտյուշը մենամարտել է իտալացի, իռլանդացի եւ հունգարացի մարզիկների հետ եւ տարել փայլուն հաղթանակներ։

Արտյուշ Գոմցյանը հանդես է գալիս Վրաստանի ազգային հավաքականի կազմում, նրա անձնական մարզիչը Ախալքալաքի մարզական համալիրի տնօրեն, Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանն է։ Արտյուշն հանդես է գալիս 57֊60 կգ քաշային կարգում։

Նշենք՝ մայիսի 22֊ից 31֊ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում ընթանում է տղամարդկանց բռնցքամարտի 2022 առաջնությունը, որին մասնակցում են 39 երկրների 200֊ից ավելի մարզիկներ։