Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու՝ հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար

Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու՝ հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար

«Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու՝ հնարավոր չէ հասնել կարգավորման»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությո՞ւնն է նկատի ունեցել, երբ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։
Կլաարը նաև նշել է. «Կարծում եմ՝ ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, կողմերից մեկն են և պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա»:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է՝ չի տեսնում կարգավորման հասնելու տարբերակ՝ առանց արցախցիների կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու։
Կլաարը նշել է՝ Երևանից և Բաքվից ստացվող ուղերձները դրական են, և համոզմունք է հայտնել, որ Բրյուսելում կայացած հանդիպումը որոշակի արդյունքներ է տվել: