Դադեշցիները ակնկալում են տեղական իշխանությունների աջակցությունը

Դադեշցիները ակնկալում են տեղական իշխանությունների աջակցությունը

Այսօր՝ հունիսի 6֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղ էին այցելել ՏԻՄ ներկայացուցիչներ։ Գյուղացիների հետ  հանդիպմանը ներկա էր Վրաստանի խորհարդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը եւ տեղական իշախանությունների այլ ներկայացուցիչներ։
Խնդրո առարկան՝ դադեշցիները տեղյակ չեն, թե 2014 թվականին ինչ փաստաթղթի են տվել իրենց համաձայնությունը։
Խնդիրն ի հայտ է եկել, երբ մեկնարկել է Դադեշ գյուղի ճանապարհաշինարարական աշխատանքները։ Պարզվում է այն ճանապարհը, որը տարիներ շարունակ ծառայել է գյուղացիներին, այսօր պետք է փոխվի, քանի որ ըստ 2014 թվականի համաձայնագրի այդ տարածքը ներառված է Երկաթուղու նախագծում։ Այսպիսով 2014 թվականին, երբ Երկաթուղու կառուցման համար, որոշ գյուղացիներ վճարվել են կառուցման նախագծում հողատարածքներ ունենալու համար, նույն նախագծում է եղել նաև գյուղի ճանապարհը։ Գյուղացիները տվել են իրենց համաձայնությունը, սակայն այսօր ասում են՝ տեղյակ չեն եղել, որ նախագծի մեջ նաև ճանապարհն է մտնում։
Գյուղացիների խնդիրը  նաև անասուններին արոտավայր տանելն է, որը դարձյալ այդ ճանապարհի հետ է կապված։  Իսկ ճանապարհաշինարարարկան աշխատանքները այդ հատվածում դադարեցված են, մինչև հարցը լուծում ստանա։  Հարցի լուծման հեռանկարների մասին մեկնաբանեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Այն, որ փաստաթուղթը կա՝ անհերքելի է։ Հասկանալի է, որ գյուղացիները գուցե տեղյակ չեն եղել, թե ինչ փաստաթուղթ է։ Փորձելու ենք հարթել ստեղծված խնդիրը, սակայն հստակ պատասխան չեմ կարող ասել, թե ինչ ելք կլինի։ Մեր հույսը բանակցություններն են, փորձելու ենք օգնել գյուղացուն։
Նշեց Ախալքալաքի քաղաքապետը։
Գյուղացիները իշախանության ներկայացուցիչների հետ եղան նաև այն վայրում, որտեղով ըստ նախագծի պետք է անցնի գյուղի ճանապարհը եւ բացատրեցին առաջացող դժվարությունների մասին։ Իշխանության ներկայացուցիչները, խոստացան բարձրաձայնել խնդիրը եւ բանակցությամբ փոխշահավետ տարբերակ գտնել։