Վրաստանի Առաջին ալիքի «Մաստերշեֆ»-ի խոհարարական մեգաշոուի յոթերորդ եթերաշրջանի երեք ֆինալիստները հայտնի են։ Երկրի լավագույն խոհարարի կոչման համար կպայքարեն Մարիամ Բարթիան, Թամար Բեքաուրին և Սանդրա Կորենևիչը։
Այսօրվա կիսաեզրափակիչ շոուում հայտնի դարձան նախագծի եզրափակիչ մասնակիցները։
«Մաստերշեֆ»-ի յոթերորդ եթերաշրջանի եզրափակիչը կանցկացվի հունիսի 19-ին։ Եզրափակիչ երեք մասնակիցներից կբացահայտվի մեգանախագծի ընտրված շեֆ-խոհարարը։
Վրացական հեռուստատեսության միակ արտոնագրված միջազգային խոհարարական մեգաշոուի «Մաստերշեֆ»-ի յոթերորդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 17-ին Վրաստանի Առաջին ալիքով։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։