Բեռլինի ոստիկանությունը հետաքննում է Գերմանիայի մայրաքաղաքի բացօթյա լողավազանում տեղի ունեցած միջադեպը։ Մերձավոր Արևելքից մոտ հարյուր միգրանտ զանգվածային ծեծկռտուք է կազմակերպել՝ վախեցնելով հանգստացողներին՝ գրում է EaDaily-ն:
Ոստիկանության տվյալներով՝ արաբական արտաքինով մի քանի տասնյակ երիտասարդներ բղավել են միմյանց վրա, իսկ հետո անցել ձեռնամարտի: Ծեծկռտուքն սկսվել է, երբ մի քանի արաբ զվարճանալու համար ջրային ատրճանակներ են օգտագործել իրենց ազգակիցների ուղղությամբ:
Ոստիկանները խոստովանել են, որ անմիջապես չեն կարողացել կասեցնել ծեծկռտուքը՝ չնայած դեպքի վայր է ժամանել պարեկային 13 մեքենա։ Վիրավորների թվում են լողավազանի անվտանգության աշխատակիցը և լողացող 10-ամյա մի տղա, որի գլխին են հարվածել:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին տարիներին Գերմանիայում աճել է մերձավորարևելյան միգրանտների կողմից բացօթյա լողավազաններում սեռական ոտնձգությունների թիվը: