Աֆղանստանի Պակտիկա և Խոստ նահանգներում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 920 մարդ, 610-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Պակտիկա նահանգի գյուղերից մեկն ամբողջությամբ ավերվել է: Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Թալիբան» շարժման նախարարների կաբինետը արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու երկրաշարժից տուժածներին աջակցության հնարավորությունը։ Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ: