Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը խորհրդարանում՝ իր կաբինետին անվստահություն հայտնելու համար, մեղադրել է տեղացի երեք քաղաքական գործիչներին և Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովային։
Պետկովը Միտրոֆանովայից բացի՝ իշխանությունը տապալելու համար մեղադրել է գործարար և նախկին պատգամավոր Դելյան Պեևսկուին, GERB կուսակցության ղեկավար Բոյկո Բորիսովին և «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցության ղեկավար Սլավի Տրիֆոնովին։
Բուլղարիայի պաշտոնաթող վարչապետը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը երկիրը կոռուպցիայից ազատելու և Բուլղարիան նորմալ, հաջողակ եվրոպական երկիր դարձնելու համար:
Ըստ РИА Новости-ի, Սոֆիայում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ չի մեկնաբանում Բուլղարիայի ներքին գործերն ու երկրի վարչապետի հայտարարությունները։