ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ճապոնիան հայտարարել են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր դաշինքի ստեղծման մասին: Ինչպես հաղորդել են Սպիտակ տնից՝ երկրների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «Կապույտ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերությունը» (Partners in the Blue Pacific) հերթական նախաձեռնությունն է՝ ուղղված տարածաշրջանի կղզի պետությունների արդյունավետ համագործակցության զարգացմանը:
Նշվում է, որ նոր ձևաչափը ոչ ֆորմալ հարթակ է, որը հիմնված է խաղաղօվկիանոսյան կղզի պետությունների հետ ԱՄՆ-ի սերտ կապերի և վաղեմի գործընկերության վրա:
Նախատեսվում է, որ նշված երկրները կամրապնդեն համագործակցությունը՝ համաձայն Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի մինչև 2050 թ. ռազմավարության, որը պետք է ընդունվի կազմակերպության երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովին: