ԵՄ երկրները սառեցրել են մոտ 14 միլիարդ եվրոյի ակտիվներ, որոնք պատկանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց՝ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Մայիսի վերջին DPA գործակալությունը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի տվյալները, հայտնել էր, որ Եվրամիությունը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում սառեցրել է ռուս գործարարների ակտիվներ՝ մոտ 10 միլիարդ եվրոյի չափով։ Գումարի չափն այսօր հասել է 14.6 միլիարդի:
Գործակալությունը նշում է, որ ԵՄ-ն և նրա դաշնակիցներն աշխատում են միջոցներ գտնել պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվներն ավելի արագ գտնելու համար, մի շարք երկրներ էլ մտածում են՝ ինչպես կառավարել սառեցված ակտիվները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցնում ամբողջ համաշխարհային տնտեսությանը։