Վրաստանի ԱԳՆ. ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական օրենսդրական ակտ, որը հաստատում է ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունն ու ուժեղ աջակցությունը Սևծովյան տարածաշրջանի և Վրաստանի նկատմամբ

Վրաստանի ԱԳՆ. ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական օրենսդրական ակտ, որը հաստատում է ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունն ու ուժեղ աջակցությունը Սևծովյան տարածաշրջանի և Վրաստանի նկատմամբ

Այս տարվա հուլիսի 12-ին ԱՄՆ Կոնգրեսում նախաձեռնվեց կարևոր օրենսդրական ակտ, որը ևս մեկ անգամ հաստատում է տարածաշրջանի և Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունն ու հաստատակամ աջակցությունը,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, ամերիկացի սենատորներ Ջին Շահինը (դեմոկրատ – Նյու Հեմփշիր) և Միթ Ռոմնին (հանրապետական ​​- Յուտա) Սենատում ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ՝ 2022 թվականի Սև ծովի անվտանգության ակտը, որը հանձնարարում է ԱՄՆ վարչակազմին մշակել Սև ծովի տարածաշրջանի համար ռազմավարություն։
«Օրինագծի համաձայն՝ Սևծովյան տարածաշրջանը՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի երկայնքով, 2014 և 2022 թվականներին Ուկրաինա և 2008 թվականներին Վրաստան Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո շարունակում է մնալ աճող լարվածության և հակամարտության գոտի։Հետևաբար, չափազանց կարևոր է ապահովել Սևծովյան տարածաշրջանի, մասնավորապես՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի ազգային անվտանգությունը։
Հարկ է նշել, որ օրինագիծը նախատեսում է Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի և Բուլղարիայի ռազմական աջակցության մեծացում, ինչպես նաև ընդգծվում է տարածաշրջանի երկրների հետ ԱՄՆ-ի սերտ տնտեսական համագործակցության կարևորությունը։
Անվտանգության ակտը, ի թիվս այլ բաների, անդրադառնում է Սեւծովյան տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազեցմանը: Մասնավորապես, շեշտը դրվում է տարածաշրջանում ռուսական քարոզչության դեմ պայքարի, ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածության նվազեցման, տարածաշրջանի երկրների էներգետիկ անվտանգության բարձրացման անհրաժեշտության վրա։
Փաստաթղթում խոսվում է դաշնակիցների հետ անվտանգության երկարաժամկետ ռազմավարության մշակման մասին, որը կապահովի նրանց մշտական ​​և կայուն ներկայությունը արևելյան թևում։
Օրինագիծը նաև արձագանքում և աջակցում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների երեք ծովերի նախաձեռնությանը, որը ծառայում է տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների բարելավմանը և Ադրիատիկ, Բալթիկ և Սև ծովերի միջև կապի խթանմանը», – նշվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվությունում։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։