Ստոլտենբերգը Եվրամիության երկրներին հորդորել է չբողոքել հակառուսական պատժամիջոցների հետևանքներից

Ստոլտենբերգը Եվրամիության երկրներին հորդորել է չբողոքել հակառուսական պատժամիջոցների հետևանքներից



ՆԱՏՕ-ն այժմ փորձում է ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը, դաշինքին նրա անդամակցության հարցը դեռևս չի դիտարկվում՝ Եվրախորհրդարանում հայտարարել է Ենս Ստոլտենբերգը։
«Ուկրաինան պետք է հաջողության հասնի որպես անկախ ինքնիշխան երկիր: Մտադիր ենք արդիականացնել նրա ռազմական ինստիտուտները, որպեսզի ժամանակի ընթացքում Կիևի համար ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորություն ստեղծվի»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա շեշտել է, որ դաշինքն ուկրաինական հակամարտության կողմ չէ և նոր սրացումներ թույլ չի տա։
Ստոլտենբերգն անդրադարձել է նաև հակառուսական պատժամիջոցներին, ԵՄ երկրներին հորդորել չբողոքել: «Այո՛, պետք է վճարել պատժամիջոցների հետևանքների, Ուկրաինային ռազմական, մարդասիրական օգնության համար: Պետք է պատրաստ լինենք, որ այս ամենը երկար կտևի»,- ասել է պաշտոնյան։

Նա մտահոգություն է հայտնել, որ եթե Ռուսաստանը հաղթի, Արևմուտքն ավելի խոցելի կդառնա: