ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ համաձայն չէ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանն ուղղված ԵՄ մի շարք երկրների քննադատությանը: Բորելը կարծում է, որ դրանք պետք է շարունակվեն, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ պատժամիջոցների քաղաքականությունը չի արդարացրել սպասելիքները, եվրոպական տնտեսությունը կրակել է իր թոքերին ու այժմ շնչահեղձ է լինում։
ԵՄ արտաքին գործերի խորհուրդը, որը կհանդիպի երկուշաբթի Բրյուսելում, նախատեսում է աշխատել ուկրաինական իրավիճակի վրա երեք ուղղությամբ՝ աջակցություն Ուկրաինային, պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, միջազգային հանրությանը տեղեկացնել հակամարտության հետևանքների մասին՝ ասել է ԵՄ աղբյուրը։
Նա հավելել է, որ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցների նոր փաթեթ չեն քննարկի, այլ կդիտարկեն գործող միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև ոսկու ներկրման արգելքն ու անհատական պատժամիջոցների նոր ցանկը։