Հայաստանից մինչ այժմ խաղաղությանն ուղղված միայն հայտարարություններ են հնչել, հստակ քայլեր չկան. Չավուշօղլու

Հայաստանից մինչ այժմ խաղաղությանն ուղղված միայն հայտարարություններ են հնչել, հստակ քայլեր չկան. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլուն թուրքական TRT պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է երկու երկրի ղեկավարների հեռախոսազրույցը՝ շեշտելով՝ Անկարան Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն է ցանկանում:
Նա ընդգծել է, որ  Ռուսաստանի նկատմամբ լոգիստիկ սահմանափակումների պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների նշանակությունն ավելի է մեծացել, և այս առումով առավել մեծ կարևորություն ունեն, իր ձևակերպմամբ, «Զանգեզուրի նախագիծը, Միջին միջանցքը», որը Չինաստանը, Միջին Ասիայի երկրները կարող է կապել Եվրոպայի հետ:
Թուրքիայի ԱԳ նախարարը դժգոհել է նաև, թե մինչ այս պահը հայկական կողմից խաղաղությանն ուղղված միայն ուղերձներ ու հայտարարություններ են հնչել, և գործնական քայլեր դեռևս չկան:
Չավուշօղլուն հերթական անգամ ընդգծել է, որ թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ է, սակայն Անկարան գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ: