Ուկրաինային ամերիկյան A-10 Warthog գրոհայիներ պետք չեն, Կիևին ավելի ժամանակակից ինքնաթիռներ են պետք՝ ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարի խորհրդական Յուրի Սակը, հայտնում է РИА Новости-ն։
Անցյալ շաբաթ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավար Ֆրենկ Քենդալն ասել էր, որ Վաշինգտոնը կարող է Ուկրաինային փոխանցել իր հին զինատեսակները, մասնավորապես A-10 գրոհայիններ: Նա միաժամանակ նշել է, որ դրանք ստանալու մասին որոշումը կկայացնի Կիևը։
Ըստ Սակի, որին մեջբերում է Military.com-ը, A-10-ները «չեն փակի Ուկրաինայի օդային տարածքը կամ կանգնեցնի ռմբակոծիչներն ու հրթիռները», այլ կդառնան ռուսական կործանիչների և հակաօդային պաշտպանության թիրախ, հավելել է նա։
Սակը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են «ավելի ժամանակակից» F-16-ներ: