Շվեյցարիան վիզաներ չի տրամադրում ՄԱԿ-ում ՌԴ պատվիրակներին

Շվեյցարիան վիզաներ չի տրամադրում ՄԱԿ-ում ՌԴ պատվիրակներին



ՌԴ պատվիրակներին, որոնք մտադիր են մասնակցել ՄԱԿ-ի մարմինների աշխատանքներին, վիզաներ չեն տրամադրում ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև Շվեյցարիան՝ ասել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իրինա Տյաժլովան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի միջազգային տեղեկատվական անվտանգության աշխատանքային խմբի նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռուսաստանն անընդունելի է համարում պետությունների ներկայացուցիչներին՝ վիզային խոչընդոտների պատրվակով, կազմակերպության հովանու ներքո անցկացվող միջոցառումներից զրկելու պրակտիկան»,- եզրափակել է դիվանագետը։

Ավելի վաղ Միացյալ Նահանգներն էր մերժել վիզա տրամադրել ՌԴ ԱԳՆ միջազգային տեղեկատվական անվտանգության վարչության տնօրեն Անդրեյ Կրուտսկուն, որը պետք է գլխավորեր ռուսական պատվիրակությունը ՄԱԿ-ի միջազգային տեղեկատվական անվտանգության բաց աշխատանքային խմբի նիստում։ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին կոչ է արել կազմակերպության քարտուղարությանը՝ միջոցներ ձեռնարկել այս իրավիճակը կարգավորելու համար։