Թուրքիան Ուկրաինային անվճար կտրամադրի «Բայրաքթարը», որի գումարը հավաքվել է Լեհաստանում

Թուրքիան Ուկրաինային անվճար կտրամադրի «Բայրաքթարը», որի գումարը հավաքվել է Լեհաստանում



Թուրքական Baykar ընկերությունը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքն անվճար կփոխանցի Ուկրաինային, իսկ Լեհաստանում հավաքված գումարը կծախսվի հումանիտար նպատակներով։
Այս մասին հայտնել է Լեհաստանում դրամահավաքի նախաձեռնողը՝ լրագրող Սլավոմիր Սերակովսկին, հրապարակելով Baykar ընկերության տնօրենների խորհրդի նամակը:
«Մենք ցանկանում ենք լինել համերաշխության այդ մարդկային ժեստի մի մասը: Մենք ուկրաինացիներին կփոխանցենք «Բայրաքթար» TB2 անօդաչու սարքը, որպեսզի նրանք կարողանան իրենց հայրենիքը լավագույնս պաշտպանել»,- ասված է նամակում:

Լեհաստանում հավաքված 22,5 մլն զլոտին որպես հումանիտար օգնություն կուղղվի Ուկրաինայի հասարակությանը: