Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Թուրքիայում է

Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Թուրքիայում է

Հուլիսի 28-ին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և  Իլյա Դարչիաշվիլիի հանդիպման օրակարգում  ընդգրկված են եղել Թուրքիայի և Վրաստանի երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Ստամբուլում արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նշանակությանը:
«Թուրքիան կողմ է Չինաստան — Ղազախստան — Կասպից ծով — Ադրբեջան — Վրաստան — Թուրքիա (Սև ծով) — Եվրոպա  տրանսպորտային միջանցքի առավել ակտիվ օգտագործմանը, որի կարևոր օղակը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է»,-ասել է նա:
Նրա խոսքով, ուկրաինական պատերազմի ֆոնին այդ միջանցքի նշանակությունը մեծացել է։
«Սա կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև միջազգային առևտրի և նյութատեխնիկական ապահովման համար»,- ընդգծել է նա: