Վարևան գյուղում նշեցին «Խաղաղության այգու» բացումը

Վարևան գյուղում նշեցին «Խաղաղության այգու» բացումը





Հուլիսի 31֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղում, եկեղեցուն հարող տարածքում մեծ տոնակատարություն տեղի ունեցավ։ Ռուսասատանաբնակ վարևանցիներ Մանասյան եղբայրների նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ բարեկարգվել է այս տարածքը, դառնալով գեղեցիկ այգի։
Այգում տեղի ունեցավ խաչքարի օծման կարգ: Այն նվիրված է 1915 թվականի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, 1945 թվականի հայրենական մեծ պատերազմում ընկած հերոսների, ինչպես նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմում անմահացած հայորդիների հիշատակին: Այգում տեղակայված  է նաև Ծիծեռնակաբերդի փոքր անալոգը:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը եւ տեղական իշխանության այլ ներկայացուցիչներ։  Ելույթներով հանդես եկան Հայաստանից ժամանած երգիչներ եւ Վարեւան գյուղի պարի համույթը։
Վարևանցիները այս օրը նշեցին որպես գյուղի օր եւ հույս են հայտնում, որ այն ավանդույթ կդառնա։